ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի հայկական ԶԼՄ-ների խմբագիրների
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/522_b.jpg)
Հուլիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ռուս-հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատու քարտուղար, russia-armenia.info կայքի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանին և «Մարս Մեդիա»-ի գլխավոր պրոդյուսերի օգնական, haynews.com կայքի խմբագիր Տիգրան Մանասյանին:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց նախարարության ծրագրերը և հորդորեց ավելի ակտիվորեն մասնակցել Սփյուռքի նախարարության ծրագրերին, օգտագործելով էլեկտրոնային մամուլի բոլոր հնարավորությունները և հենվելով Սփյուռքի նախարարության ծրագրերի վրա՝ նպաստել հայապահպանության խնդիրների իրագործմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի հայերի խնդիրները և հետագա համատեղ ծրագրերը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել նախարարության էլեկտրոնային կայքի, նախարարության ծրագրերի լուսաբանման և այլ ուղղություններով:
Ա. Խաչատրյանը հույս հայտնեց, որ Սփյուռքի նախարարության հետ համագործակցության սերտացումը էլ ավելի կնպաստի համահայկական ծրագրերի իրականացմանը: