Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակը Ախալցխայում

Մայիսի 22-ին Ախալցխայի «Վահրամ Գայֆեճյանի» անվան ստեղծագործողների միությունում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Միջոցառման ընթացքում միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը ընթերցեց Շառլ Ազնավուրի հարուստ կենսագրականը եւ կիսվեց Ազնավուրի՝ Ախալցխա եւ հայկական դպրոց այցելելու հիշողություններով:
Երեկոյին ներկա էին նաեւ Ազնավուրի՝ Ախալցխայում մնացած ազգականները, ում ինքը՝ Ազնավուրը ծանոթ չէ:
Երեկոյի ընթացքում ընթերցվեցին Ազնավուրի բանաստեղծությունները, եւ ներկաները լսեցին նրա մի քանի երգերից:
akhaltskha.net