Հալեպում օրեր առաջ վիրավորված հայը մահացել է

Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում մայիսի 17-ին պայթած հրթիռի հետևանքով վիրավորված Նվարդ Մարգեյանը հիվանդանոցում մահացել է. տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը: Այս մասին տեղեկացնում է  tert.am-ը:

Նվարդ Մարգեյանը նույն օրը փլատակների տակ մնալով զոհված Հարութ Մարգեյանի մայրն է:

Կնոջ հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր առավոտյան՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց:

Հաղորդվում է, որ երեկ իրավիճակը լարված է եղել Նոր գյուղում: Զինյալների կողմից արձակված արկերն ու գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռները Նոր գյուղում մարդկային և նյութական մեծ վնասների պատճառ են դարձել:

Մանրամասն՝ tert.am-ում:

Scroll Up