Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցին նւիրւած բանավէճ (talk show) Նոր Ջուղայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/unnamed-139.jpg)
«Ոչ մի զիջում. այս է գոչում սերունդն արթուն» կարգախօսի ներքոյ հինգշաբթի՝ մայիսի 15-ի, ժամը 19:00-ին, Նոր Ջուղայի Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան կենտրոնատեղիում կայացաւ բանականութեան վէճ(talk show): Ձեռնարկը կազմակերպել էր Հ.Յ.Դ «Ռուբէն» երիտասարադական միութիւնը, եւ նւիրւած էր Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցին: Ծրագրի ընթացքում քննարկւեցին հետեւեալ նիւթերը՝
-Թուրքիայի պետութեան ձեռնարկած հակահայ քայլերը եւ մշակւած ծրագրերը՝Հայոց ցեղասպանութեան100-ամեակի շէմին
– Հայաստանի ծրագրերը՝ Ցեղասպանութեան ճանաչեցման եւ պահանջատիրական առումով
– Թուրքիայի հակահայ գործունէութիւնները հայաբնակ Քեսապ ավանում
Երիտասարդական միութեան անդամները վերոնշեալ նիւթերի շուրջ կատարել էին նաեւ հարցազրոյցներ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ.Բաբգէն եպիսկոպոս Չարեանի, շրջանի Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչ Աշոտ Դաւթեանի եւ Թեմական խորհուրդի ատենապետ Նոյէլ Մինասեանի հետ, որոնք ցուցադրւեցին ծրագրի ընթացքում : Ցուցադրւեցին նաեւ թեմաներին առնչւող տեսանիւթներ:
Երանուշ Թահմազեան
Իրան (Նոր Ջուղա)