Հայկական դպրոցի վրա հրթիռ է ընկել. կա զոհ

Դամասկոսում Armlur.am-ի թղթակիցը տեղեկացրել է, որ այսօր՝ ապրիլի 15-ին, առավոտյան ժամը 08.00-ին Բաբ-Թումա կոչվող հրապարակի մոտակայքում գտնվող Հայ Կաթողիկեին պատկանող Մանար դպրոցի վրա հրթիռ է ընկել:
Կա 62 վիրավոր և մեկ զոհ: Պայթյունից մահացել է դպրոցի առաջին դասարանի սան, ազգությամբ արաբ Սնար Մտանյոսը: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ու հիվանդանոց տեղափոխվել դպրոցի սաներ՝ Ռանա Կոմեջյանը, Սիլվա Լոլջյանը, Հակոբ Ֆեզելյանը, Գարո Ամիրյանը և Նարեկ Մարաշելյանը:
Վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: