Քեսապցի երեխաները Լաթաքիայում դպրոց չեն հաճախում

ՍիվիլՆեթի լրագրողներ Մարիա Թիթիզյանը և Սեդա Գրիգորյանը եղել են Լաթաքիայի հայկական եկեղեցում, որտեղ ներկայում քեսապցի 60 ընտանիք է ապրում:

Իսկ քեսապցի 500-ից ավելի ընտանիք ապրում է Լաթաքիայում բարեկամների տներում: Ինչպես տեղեկացնում է civilnet.am -ը՝ բնակարանները գերբեռնված են՝ մինչև 20-25 հոգի մեկ բնակարանում։ Քեսապցի երեխաները Լաթաքիայում դպրոց չեն հաճախում: Եկեղեցուն կից միակ հայկական դպրոցը ի վիճակի չէ բոլորին տեղավորել։ Մի խումբ կանայք երեխաների ցուցակներ են կազմում՝ ըստ տարիքի խնդիրներին հրատապ լուծում գտնելու ակնկալիքով։

Եկեղեցուց դուրս ապաստանած քեսապցիներն ունեն նույն խնդիրները, ինչ եկեղեցու ներսում՝ հագուստ, սնունդ, կացարան, դեղորայք և այլն:

Անգամ այս պայմաններում 9-րդ և 12-րդ ավարտական դասարանների աշակերտները ծնողների հորդորով հատուկ դասընթացներ են անցնում քննություններ հանձնելու համար:

Մանրամասները՝  civilnet.am

Քեսապի մանուկները  ֆոտոշարքը կարող եք տեսնել այստեղ:

Scroll Up