Ծառուկյանը 500 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն ու սիրիահայերին

Նախկին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 500 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն եւ սիրիահայերին: Այս մասին հայտնում է «Ազդակ» օրաթերթը»:

Օրաթերթը հայտնում է, որ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 24-ին Արամ Ա-ի հրավերով մեկնել է Լիբանան, որտեղ այցելել է Անթիլիասի մայրավանք: Այնուհետեւ Ծառուկյանը հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ: Մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Ծառուկյանը հայտարարել է, որ 500 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերում կաթողիկոսության եւ սիրիահայերի համար:

Scroll Up