Ազնավուրը հրավիրել է մասնակցելու քեսաբահայերին օգնելու համար Փարիզում ծրագրված համերգին

Ֆրանսիայի հայկական համայնքը միացել է քեսաբահայերին օգնություն տրամադրելու նախաձեռնությանը: «Medz Bazar» համույթի նախաձեռնությամբ ապրիլի 11-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության փարիզյան մասնաճյուղի Ալեք Մանուկյան մշակութային կենտրոնում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ողջ հասույթը կտրամադրվի քեսաբահայությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ փարիզյան մասնաճյուղից: Երեկոյին կներկայացվեն երաժշտական և պարային համարներ:

Շառլ Ազնավուրն իր ֆեսբուքյան էջում ևս տարածել է այս միջոցառման մասին տեղեկատվություն`օգտագործելով #SaveKessab հաշթեգը: Միջոցառումից ստացված գումարը կուղարկվի Սիրիա:

Մանրամասները՝  armenpress.am կայքում:

Scroll Up