Սիրիական բանակը հսկողություն է հաստատել Լաթաքիայի 45-րդ ռազմակետի վրա
Սիրիական բանակը մարտի 30-ին հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող 45-րդ ռազմակետի վրա: Այս մասին տեղեկացնում է Lurer.com-ը: Ինչպես հաղորդում է Լաթաքիայի տեղեկատվական ցանց ֆեյսբուքյան էջը, բանակը շարունակում է ռմբակոծել ռազմավարական նշանակություն ունեցող Թել ան Նասրի ուղղությամբ, որպեսզի լայնածավալ գործողություններ սկսի Քեսաբում: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` սիրիական բանակը Քուզ լեռան, Քուր Ալի և 45-րդ ռազմակետի շրջակայքում զինյալներին լուրջ վնասներ է պատճառել, առգրավել է նրանց զենքերը:
Սիրիական լրատվամիջոցները նաև տեղեկացնում են, որ Քեսաբի շրջակայքում տարածվել են բանակի ստորաբաժանումները: Վերջին երկու օրում Լաթաքիայի շրջանում հարյուրավոր զինյալներ են սպանվել, այդ թվում՝ թուրքեր, ադրբեջանցիներ, չեչեններ:
Ակտիվիստների տեղեկացմամբ` սիրիական բանակի և ընդդիմադիրների միջև բախումների ժամանակ անտառներ են այրվել: Սիրիական օդուժը հրթիռակոծել է Լաթաքիայի գյուղերի անտառները, որտեղ կենտրոնացել են զինված ընդդիմադիրները:
Մանրամասն՝ Lurer.com-ում: