Սևակյան երեկո Կոպենհագենում

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի երկրների հայ համայնքների վարչությունից,  օրերս  Դանիայում ՀՀ Դեսպանությունը կազմակերպել և անցկացրել է  գրական-երաժշտական երեկո` նվիրված հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 90-ամյակին: Երեկոյի ընթացքում հնչել են  Սևակի  ստեղծագործությունները,  երաժշտական կատարումներ , ինչպես նաև  ներկայացվել են  հետաքրքիր փաստեր գրողի կենսագրությունից: Հնչել են  նաև Սևակի որոշ ստեղծագործություններ՝  անգլերեն և դանիերեն թարգմանությամբ:

Scroll Up