Սևակյան երեկո Կոպենհագենում
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի երկրների հայ համայնքների վարչությունից, օրերս Դանիայում ՀՀ Դեսպանությունը կազմակերպել և անցկացրել է գրական-երաժշտական երեկո` նվիրված հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 90-ամյակին: Երեկոյի ընթացքում հնչել են Սևակի ստեղծագործությունները, երաժշտական կատարումներ , ինչպես նաև ներկայացվել են հետաքրքիր փաստեր գրողի կենսագրությունից: Հնչել են նաև Սևակի որոշ ստեղծագործություններ՝ անգլերեն և դանիերեն թարգմանությամբ: