Հայկ Ութիջյանը ղեկավարեց Լիտվայի անկախության տոնին նվիրված համերգը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/haik-utijian-hameg-300x199.jpg)
Օրերս Պրահայի Չեխական երաժշտության տան դահլիճում տեղի ունեցավ Լիտվայի Հանրապետության անկախության տոնին նվիրված մեծ համերգ՝ մասնակցությամբ Կարլի համալսարանի երգչախմբի եւ նվագախմբի,ինչպես նաեւ Վիլնյուսի համալսարանի «Պրո մուզիկա» երգչախմբի։ Համերգը փայլուն կերպով ղեկավարեց երգչախմբի ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Հայկ Ութիջյանը։ Համերգային ծրագրի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում Լիտվայի Հանրապետության դեսպան Աուրիմաս Տաուրանտասը։ Երգչախմբերը եւ նվագախումբը միացյալ կատարեցին Ռոսինիի «Ստաբատ Մատերը»։ Համերգին ելույթ ունեցան մենակատարներ սոպրանո Վերա Կավանովա –Պոլախովան, ալտիստ Լուցիե Հիլսխերովան, տենոր Ստանիսլավ Միստրը, բաս Պետր Սեյպալը։ Համերգին ներկա էր նաեւ լիտվական երգչախմբի դիրիժոր Ռասա Գելգոտինեն։
www.Orer.eu