Երուսաղեմում հոգեւոր առաջնորդների հետ Ֆրանցիսկոս պապի հանդիպմանը կմասնակցի նաեւ հայոց պատրիարքը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մայիսի 24-26-ն ուխտագնացություն կկատարի Երուսաղեմ: Սուրբ Հարության տաճարում տեղի կունենա հոգեւոր առաջնորդների հետ հանդիպումը, որին կմասնակցի նաեւ Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արեքպիսկոպոս Մանուկյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երուսաղեմի պատրիարքի տեղապահ սրբազան Արիս արեքսպիսկոպոս Շիրվանյանը նշեց, որ հանդիպման թեման դեռեւս հայտնի չէ: Սակայն, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն ընդհանուր հոգեւոր
խնդիրներ, հարցերն ու նոր ժամանակների մարտահրավերները:

Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը հիշեցրեց, որ 50 տարի առաջ, երբ Պողոս 6-րդ պապը հատուկ այցելություն է կատարել Իսրայել, Երուսաղեմի հայոց պատրիարքարանում հանդիպում է ունեցել նաեւ Երուսաղեմի պատրիարքի հետ:

«Պողոս 6-րդին հաջորդած երկու պապերը Երուսաղեմ կատարած այցելության ժամանակ բավարարվել են հոգեւոր հովիվների հետ ընդհանուր հանդիպմամբ` դա բացատրելով այցելության խիստ սահմանափակ ժամկետով»,- ասաց Շիրվանյանը` հավելելով, որ Հայ Առաքելական Եկեղեցուն ինչպես Երուսաղեմում, այնպես էլ Հռոմում եւ ողջ աշխարհում շատ բարձր են դասում եւ միշտ արժանացնում բարձրագույն հարգանքի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Հասմիկ Հարությունյան

armenpress.am

Scroll Up