ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանին

Փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր, հայ թատրոնի մեծանուն դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին:

 Բարձր գնահատելով ՀՀ սփյուռքի նախարարության ներդրած ջանքերը սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցման գործում՝ անվանի դերասանուհին պատրաստակամություն հայտնեց հանդիպում ունենալ սիրիահայերի հետ: Նախարար Հրանուշ Հակոբյանի առաջարկով նախատեսվում է  կազմակերպել Վարդուհի Վարդերեսյանի մեծարման երեկո – հանդիպումը Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ:

Միջոցառման ընթացքում սիրիահայ հանդիսատեսին կներկայացվեն դերասանուհու կյանքի և ստեղծագործության մասին պատմող դրվագներ:

Նշենք, որ բազմավաստակ արվեստագետի բարձրագույն պարգևների շարքում իր արժանի տեղն ունի նաև 1985թ Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոնի կողմից ստացած ոսկե մեդալը:

Scroll Up