Երևանում տեղի կունենա ֆրանսահայ գործարարների և ներդրողների համաժողովը

Հոկտեմբերի 25-ին ժ. 10:30-ին Էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի (CCIFA) և Հայաստանի տնտեսական զարգացման ֆորումի (FEDA)  համատեղ կազմակերպած Ֆրանսահայ գործարարների և ներդրողների համաժողովը (հասցեն՝ Մհեր Մկրտչյան 5, 1-ին հարկ)  :

Բացման խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 40 ֆրանսահայ գործարար-ներդրողներ, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Մարսելի քաղաքապետ պարոն Ժան-Կլոդ Գոդենը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պարոն Անրի Ռենոն, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը:

Scroll Up