«Հայէկոնոմբանկը» ամանորյա անակնկալ է մատուցել սիրիահայերին

«Հայէկոնոմբանկը», հաշվի առնելով սիրիահայության առջև ծառացած սոցիալական խնդիրները և դժվարությունները, իր Pro Bono քարտի շրջանակում անակնկալ է մատուցել նրանց, ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Սիրիահայ 21 ընտանիքների տրամադրվել են ամանորյա նվերներ` նրանց անվճար տրված պլաստիկ քարտերի հաշիվներին փոխանցելով 100-հազարական դրամ: Բանկը միջոցառման ընթացում ընդունել է սիրիահայ մասնագետների ինքնակենսագրականները՝ նրանց հետագայում աշխատանք առաջարկելու նպատակով:

Բանկի աշխատակիցները մասնակցել են նաև «Սիրիահայերի աջակցման խմբի» հանդիպմանը, որտեղ քննարկվել են սիրիահայերի կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղիները և հնարավորությունները:

2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հայէկոնոմբանկի» ընդհանուր կապիտալը  կազմում է մոտ 11 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները` ավելի քան 76,3 մլրդ դրամ, վարկային ներդրումները` ավելի քան 40,6 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 18,7 մլրդ դրամ, շահույթը` մոտ 697 մլն դրամ: Բանկն ունի 40 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

civilnet.am

Scroll Up