Հայերը և ասորիները ԱՄՆ-ում դեմ են դուրս եկել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հանդեպ իրականացվող բռնություններին

Միացյալ Նահանգների ասորական, քաղդեական և սիրիական համայնքների առաջնորդները և Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի ակտիվիտները հանրահավաք են անցկացրել ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց` ի պաշտպանություն Մերձավոր Արևելքի քրիստոնյաների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հանրահավաքի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը ավելացնել ջանքերը Իրաքում և Սիրիայում արմատական ծայրահեղականների կողմից իրենց եղբայրների դեմ թիրախավորված հարձակումներին վերջ տալու ուղղությամբ:

Հայ դատի հանձնախմբի ակտիվիստներից Արմեն Սահակյանը հանդես է եկել հզոր ելույթով` ընդգծելով, որ ներկայումս տեղի ունեցող բռնությունները հիշեցնում են 1915-1923 թվականներին օսմանյան թուրքերի կողմից կանխամտածված և իրականացրած ցեղասպանությունը և ավելի քան երեք միլիոն հայերի, Պոնտոսի հույների և քրիստոնյա ասորիների աքսորը: Նշվել է նաև, որ նաև սիրիական Հալեպ քաղաքի և Քեսաբ ավանի համայնքների վրա կատարված հարձակումների պարագայում ծայրահեղականներն աջակցություն են ստացել թուրքական կառավարությունից:

Ցուցարարներն իրենց շապիկների վրա կրել են արաբերեն «նասրանի» բառի «ն» սկզբնատառը, ինչը թարգմանաբար նշանակում է «քրիստոնյա»:

Մանրամասները՝armenpress.am կայքում:

Scroll Up