«ներՈւժ» ծրագրի մասնակիցների  գործունեությունը Հայաստանում շարունակվում է

ՀՀ սփյուռքի նախարարության «ներՈւժ»  երիտասարդական սթարթափերի ծրագրի ավարտից հետո Հայաստան տեղափոխված մասնակիցները շարունակում են հանդես գալ տարբեր նախաձեռնություններով:  Նախարարության «Հայերն այսօր»   էլեկտրոնային պարբերականը հետևում է երիտասարդ սթարթափերների գործունեությանը և մտադիր է պարբերաբար ներկայացնել նրանց աշխատանքի արդյունքների մասին տեղեկատվություն:

«ՆերՈւժ-2018»-ի հաղթողներից՝ Anteo Health կազմակերպության համահիմնադիր էնթոնի Արի Ավետիսյանը և Illuria security ընկերության համահիմնադիր Քրիս Արման Գըլլոյանն իրենց ընկերոջ՝ Լիլիթ Դալլաքյանի (SmartGateVC) հետ կյանքի են կոչել «Armenia Tech Trip 2019» ծրագիրը, որը նպատակ ունի՝

. Միջազգային ասպարեզում ներկայացնել Հայաստանում իրականացվող տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական փոփոխությունները

. Կամուրջ լինել տաղանդավոր օտարերկրյա ուսանողների/շրջանավարտների և Հայաստանի զարգացող տեխնոլոգիական ոլորտի միջև:

«Armenia Tech Trip 2019»-ը մեկշաբաթյա ուղևորություն է դեպի Հայաստան 15 օտարերկրյա ուսանողների/շրջանավարտների համար: Ուղևորության ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու հայաստանյան տեխնոլոգիական ընկերություններ, գիտահետազոտական լաբորատորիաներ, մշակութային, տեսարժան վայրեր, կվայելեն երևանյան գիշերները:

Ապրիլի 15-ին www.armeniatechtrip.am կայքում բացվեց ուղևորության մասնակցության դիմումների ընդունելությունը, որն այժմ բաց է միայն սպասողների ցուցակում գրանցման համար: 499 դոլար արժողությամբ ուղևորությունը ներառում է` կացության վայր, սնունդ, տրանսպորտ, էքսկուրսիաներ, այցելություններ ընտրված ընկերություններ և ժամանցային երեկոներ:

Ուղևորության ընթացքում մասնակիցները կայցելեն հետևյալ կազմակերպություններ՝ Hero House – SmartGateVC, Gate42, Illuria security, Embry Tech, TUMO, Disqo,  2Hz, gg Taxi, XCloud Network, Synergy,WebFountain, Synopsys, Arloopa, ISTC, YerevaNN և ավելին:

Ծրագրի գործընկերներն են` AGBU, Hero House, Creatr, Idea Foundation, ARMACAD, Birtright Armenia և այլ կազմակերպություններ:

Scroll Up