«ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՆՔ»
«ՀԱՅԵՐԸ` ԱՌԱՆՑ ԾԽԱԽՈՏԻ»
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔՆ Է, ԵԿԵ՛Ք ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ԱՅՆ»
«ՀԱՅ Է ՆԱ, ՈՎ ԻՐԵՆ ՀԱՅ Է ԶԳՈՒՄ»
«ՀԱՅՆ ԻՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԲԱՑԻ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՇԱՀ ՍՏԱՆԱ»
«ԴԱՐՁԻ՛Ր ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԺԱՌԱՆԳՈՐԴԸ, ՏԵՐՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՄԵՆՈՒՐԵՔ»
«ՔՈ ՏԱՂԱՆԴԻՑ, ՇՆՈՐՀՆԵՐԻՑ ՄԻ ԱՓ ՎԵՐԱԴԱՐՁՐՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԻԴ»
«ՏԱՆԸ ԽՈՍԵ՛ՆՔ ՀԱՅԵՐԵՆ»
«ԱՌՆՎԱԶՆ 3 ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՆԳՍՏԱՑԻ՛Ր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ԳԾԻ՛Ր ՏՈՀՄԱԾԱՌԴ»
«ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ»
«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ ԵՎ «ՅԱՆ»-Ը ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ»
«ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ՈՒՆԵՑԻՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ»
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
«ԿԱՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵՆՔ ՈՒ ԴԵՌ ՇԱՏԱՆԱՆՔ»Պ. ՍԵՎԱԿ
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Ե. ՉԱՐԵՆՑ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ելույթներով հանդես եկան Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը և հայ համայնքի առաջնորդները: Ելույթներով հայ ժողովրդի հետ իրենց համերաշխությունը հայտնեցին Ստրասբուրգի քաղաքային խորհրդի, հրեական, ռուանդայական, քրդական համայնքների և Ալզասի բողոքական եկեղեցու ներկայացուցիչները։

Դեսպան Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում գրանցված վերջին զարգացումները, մասնավորապես՝ շեշտեց ապրիլի 10-ին Եվրոպայի խորհուրդը հյուրընկալող երկրի՝ Ֆրանսիայի նախագահի և վարչապետի կողմից ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման ազգային օր հռչակող հրամանագրի ստորագրումը։ Նա ցավով արձանագրեց, որ այսօր էլ մարդկությունը չի ձերբազատվել ցեղասպանության բախվելու վտանգից և կարևորեց կանխարգելմանն ուղղված ջանքերի համախմբումը։

Միջոցառման ավարտին կայացավ ծաղկեպսակների զետեղման արարողություն։ Ներկա էին Ստրասբուրգի քաղաքային իշխանության, Եվրոպայի խորհրդի, Ստրասբուրգում գործող տարբեր եկեղեցիների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Scroll Up