ՀՀ նախաձեռնությամբ ընդունված Ցեղասպանության կանխարգելման բանաձևը ժնևյան սեմինարի ուշադրության կենտրոնում
Մայիսի 29-ին Ժնևում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ժնևում գործող ֆրանկոֆոն դեսպանների խմբի և «Universal Rights Group» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար` նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի նախորդ (մարտյան)` 28-րդ նստաշրջանի արդյունքներին և հիմնական ձեռքբերումներին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Սեմինարի մասնակիցներն իրենց ելույթներում երախտագիտություն հայտնեցին Հայաստանին՝ կարևոր նախաձեռնության և կոնսենսուսային բանաձև մշակելու ուղղությամբ գործադրած հետևողական ջանքերի համար, ընդգծեցին Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միասնական ջանքերի անհրաժեշտությունը, ցեղասպանությունների զոհերի միջազգային օրվա սահմանման կարևորությունը։ Բանախոսին ուղղվեցին մի քանի տասնյակ հարցեր ինչպես բանաձևի նախագծի բանակցման և այդ առումով ձեռքբերած փորձի, այնպես էլ բանաձևի կիրառական դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
ՀՀ ներկայացուցիչը վերստին շնորհակալություն հայտնեց համահեղինակ յոթանասունմեկ պետությունների, այդ թվում երկու տասնյակից ավելի ֆրանկոֆոն երկրների պատվիրակություններին՝ բանաձևի ընդունմանն աջակցելու և ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերին ցուցաբերած կարևոր օժանդակության համար: