Ոճրագործները քանդել են Արիզոնայի Ս. Աբգար եկեղեցու խաչքարը

Արիզոնայի Սքաթսդեյլ քաղաքի Ս. Աբգար հայկական եկեղեցում կառուցվող խաչքարն ապրիլի 28-ին քանդվել է անհայտ ոճրագործների կողմից։ «Հայեն այսօր»-ի փոխանցմամբ՝ եկեղեցու ճարտարապետը հայտնել է, որ տեղի ունեցածը հայութանը միտումնավոր կերպով թիրախ դարձնող արարք էր, հատկապես որովհետեւ դա տեղի է ունեցել ապրիլ 24-ին հաջորդող օրերի ընթացքում:
Սքաթսդեյլ քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ բացահայտելու ոճրագործների ինքնությունը: