ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հանդիպումները շարունակվում են

Հուլիսի 30-ին Գլենդելում Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի և խորհրդի անդամների հետ:

Նախարարը հանդիպում է ունեցել նաև Գլենդելի կրթական խորհրդի անդամների հետ:

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Համահայկական հիմնադրամի աշխատակազմի հետ, այցելել է ՀՅԴ Հայկական Երիտասարդաց Դաշնակցության ճամբար (AYF Camp):

Հուլիսի 31-ին նախարարը հանդիպելու է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների և Սիրիահայերի օգնության հիմնադրամի ղեկավարների հետ:

Հանդիպում է նախատեսված նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մուշեղ Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և եկեղեցու ներկայացուցիչների հետ:

Նախարարը այցելելու է  Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հանդիպելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:

Բըրբանքում՝  Առաջնորդարանում, Մխիթար Հայրապետյանը հանդիպելու է  համայնքի ղեկավարների հետ:

Scroll Up