Կայացավ Փարիզից ժամանած «Արարատ» պարախմբի համերգը
Հուլիսի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Փարիզի «Արարատ» պարախմբի հիմնադրման 15-ամյակին:
Համերգին ներկա էին ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը, Ֆրանսիայի Հայոց թեմի սրբազան առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Իսի Լե Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հայր Տեր Ավետիս Փալեքյանը, եկեղեցու վարչության ատենապետ Հայկազ Տրդատյանը և այլք:
Համերգի ընթացքում «Արարատ» պարախումբը ներկայացրեց հայկական ժողովրդական պարեր: Միջոցառման ավարտին Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը նախարարության պատվոգրով պարգևատրեց պարախմբին՝ 15-ամյա գործունեության համար:
«Արարատ» պարախումբը հիմնադրվել է 2003 թվականին՝ Փարիզում: Գեղարվեստական ղեկավարներն են Արամ և Կատրին Արզումանյանները: Պարախմբի 200 սաներից համերգին Հայաստան են ժամանել 60 պարող: