Հայաստանի վարչապետը ժամանեց Սոչի. Նրան դիմավորել է հայ համայնքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սոչի։ Վարչապետին դիմավորել են Սոչի Սբ. Սարգիս եկեղեցու բակում։

Հավաքվածները վանկարկում են «Նիկոլ», «Նիկոլ, վարչապետ»։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 13-14-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Սոչիում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նիստի շրջանակում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ:

Scroll Up