Կմեկնարկի «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 24-ին, ժամը՝ 10:00-ին, Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:

Բացման խոսքով հանդես կգա ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արք. Զեքիյանը, ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Այնուհետև՝ ժամը 14:00-16:30-ին, գիտաժողովը կընթանա Ա («Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ), Բ («Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճ, 1-ին հարկ), Գ («Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ», ԳԱԱ պատմության ինստիտուտի գրադարան, 7-րդ հարկ) բաժանմունքներում:

Զեկուցումներով հանդես կգան գիտական կառույցների ներկայացուցիչներ՝  գիտնականներ, դասախոսներ, մտավորականներ:

Scroll Up