Սփյուռքի նախարարն ընդունեց հոգևոր հայրերի

Հունիսի 18-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի Գյումրիի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց վարդապետ Զահթերյանին և Շիրակի մարզի Փանիկ գյուղի Հայ Կաթողիկե համայնքի հոգևոր հովիվ Հայր Գառնիկ վարդապետ Հովսեփյանին:

Վերջիններս ի սրտե շնորհավորեցին նախարարին և հրավիրեցին ներկա գտնվելու հուլիսի 21-28-ը Թորոսգյուղում կայանալիք «Համայնքային երիտասարդական օրեր 2018» հանդիպմանը, որի թեման է՝ «Մի՛ վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար» (Ղուկաս 1, 30):

Միջոցառմանը մասնակցելու են 18-30 տարեկան հայ երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Սիրիայից, Լիբանանից և Իտալիայից, ինչպես նաև միանալու են երիտասարդներ Լեհաստանից:

Scroll Up