Մխիթար Հայրապետյան. ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարարը
Մայիսի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Մխիթար Հայրապետյանը նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարար:
Նշանակման առիթով նորանշանակ նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի բնակչության թիվը հնարավորինս կարճ ժամկետում կրկնապատկելու միջոցը Մեծ հայրենադարձությունն է. անհրաժեշտ է Հայաստանը դարձնել բոլոր հայերի երկիր, այնպես, որ աշխարհի ցանկացած կետում գտնվող հայ իրեն նույնականացնի հայկական պետականության հետ և այն դիտարկի եթե ոչ իր, առնվազն իր սերունդների պոտենցիալ բնակավայր։ Որպես ՀՀ սփյուռքի նախարար` իմ աշխատանքային առաջին իսկ օրվանից ինքնամոռաց ու ողջ եռանդով լծվելու եմ դեռևս մեկ տարի առաջ մեր նախընտրական ծրագրում տեղ գտած այս գաղափարը կյանքի կոչելու գործին»։
Կից «Հայերն այսօր»-ը ներկայացնում է Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանի կենսագրությունը:
Սովորել է 186 դպրոցում է, այնուհետև՝ 127 ավագ դպրոցում:
2011-ին ԵՊՀ է ընդունվել, 2014-ին՝ մագիստրատուրա:
2011-15 երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի անդամ է եղել:
2007-2011թթ. սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում:
2011-2013թթ. սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:
2013-ին ձևակերպվել է որպես հայցորդ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում: Եղել է Արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության անդամ:
Երկու գիտական հոդվածի հեղինակ է:
2012-ին թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ հիմնել է Թուրքագիտական պորտալը (AllTurkey.am): Հանդիսանում է ԵՔԳԱ-ի հիմնադիրներից մեկը: