ՀՀ սփյուռքի նախարարությունը ցավակցում է ՌԴ Ուֆա քաղաքում զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին

Ապրիլի 13-ին ՌԴ Ուֆա քաղաքի ռեստորաններից մեկի դիտահորում աշխատանքներ իրականացնելիս մահացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Կամո Գերասիմի Պետրոսյանը, Մերուժան Սերգեյի Աֆանիկովը, Սուրիկ Ժորայի Աֆանիկովը, Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը և ՌԴ քաղաքացի Ռաֆիկ Գագիկի Գրիգորյանը: Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանը հոսպիտալացվել է Ուֆայի քաղաքային հիվանդանոց, որի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

ՀՀ սփյուռքի նախարարությունը ցավակցում է զոհվածների հարազատներին, հայկական համայնքի անդամներին, մաղթում տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավոր Ռուստամ Ռոբերտի Մելքոնյանին` շուտափույթ ապաքինում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Scroll Up