Սփյուռքի նախարարն աշխատանքային այցը կշարունակի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում

Աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 1-ին մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Նախարարը Քյոլն քաղաքի Հայ Առաքելական Սբ. Մեսրոպ եկեղեցում կմասմակցի Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված միջոցառմանը, հանդիպումներ կունենա Քյոլնի հայ համայնքի նախագահի, հայկական կազմակերպությունների ներկակացուցիչների և Գերմանիայի հայ գործարարների միության ղեկավարության հետ:

Հիշեցնենք, որ  նախարար Հրանուշ Հակոբյանն ավարտեց աշխատանքային այցը Ավստրիայում, որտեղ մասնակցեց Եվրահայկական 23-րդ մարզական խաղերի պաշտոնական բացմանը, հանդիպումներ ունեցավ Վիեննայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամների, խաղերի պատվիրակությունների և մարզիկների հետ, ինչպես նաև Սբ. Հռիփսիմե եկեղեցում մասնակցեց Ճրագալույցի պատարագի:

Scroll Up