Հրանուշ Հակոբյանի տեսաուղերձը Եվրո-հայկական խաղեր 2016-ի բացման առթիվ
Այսօր՝ մարտի 25ին Ամստերդամում տեղի կունենա Եվրոպայի հայերի ամենամյա սպորտային մեծ իրադարձության՝ Եվրո-հայկական խաղերի հանդիսավոր բացումը, ինչի առթիվ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեսաուղերձ է հղել:
«Այս խաղերը Եվրոպայի հայկական սփյուռքի ամենակարևոր, ամենահավաքական ձեռնարկներից մեկն է: Այսօր դուք բոլորդ հաղթող եք, քանզի դուք համախմբվել եք հայկական դրոշի ներքո, համախմբվել եք հայ լինելու համար, համախմբվել եք որպես հայ երիտասարդներ, և դուք դրանով արդեն հաղթել եք»,-նշել է նախարարը:
Նշենք, որ Եվրո-հայկական խաղերին մասնակցում են ինչպես թիմեր, այնպես էլ անհատ մարզիկներ հետևյալ սպորտաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ և շախմատ: