ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամների հետ
Մարտի 31-ին Ավստրիայի Հանարպետություն կատարած աշխատանքային այցի շրջանակններում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի ուղեկցությամբ այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն, հանդիպել միաբանության անդամների հետ:
Բարձր գնահատելով միաբանության հսկայական ժառանգությունը, նրա անդամների կատարած աշխատանքն ու թողած հետքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ մեր հոգևոր հայրերը կարողացել են և՛ Վենետիկում, և՛ Վիեննայում ստեղծել այնպիսի ազգային մշակույթ, այնպիսի մեծ արժեքներ, որոնք դարեր շարունակ ոչ միայն չեն անհետացել, այլև հզորացել են, զարգացել և դարձել հայկականության կենտրոններ, փոքր հոգևոր հայաստաններն Եվրոպայի սրտում:
Սփյուռքի նախարարը Վիեննայի Մխիթարյան կենտրոնը համարել է հայագիտության, գիտության, կրթության կենտրոն, թանգարանային արժեք ունեցող հաստատություն՝ հարուստ գրադարանով և ձեռագրատնով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 ամյակների տոնակատարություններին առնչվող հարցեր: