Քեսաբի վայրագությունները ճանաչելու կոչով միջնորդագիր՝ Սպիտակ տան կայքում

Սպիտակ տան We the People նախաձեռնությունների բաժնում հայտնվել է միջնորդագիր Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Միջնորդագրի հեղինակը Վաշինգտոնին կոչ է անում ճանաչել հայաշատ Քեսաբում տեղի ունեցող վայրագությունները:

Քեսաբում և ողջ Սիրիայում անմեղ մարդկանց կոտորածի դադարեցման կոչով միջնորդագիրը, որը կայքում է հայտնվել մարտի 28-ին, այս պահի դրությամբ հավաքել է 9219 ստորագրություն:

Որպեսզի Սպիտակ տունը քննի միջնորդագրերը, դրանք պետք է մեկ ամսում հավաքեն 100 հազար ստորագրություն:

1in.am

Scroll Up