Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Դեսինի քաղաքապետին և այցելել «Բուլուկյան» հիմնադրամ

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ: Հրանուշ Հակոբյանը Դեսինի քաղաքապետին շնորհակալություն է հայտնել ընթացիկ տարվա սեպտեմբերին Արցախ այցելության համար, որի ընթացքում Արցախի Ճարտար քաղաքի և Դեսինի միջև ստորագրվել է բարեկամության հուշագիր: Սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Դեսինի քաղաքապետի աջակցությունը տեղի հայերին, հայկական մշակույթի և հիշողության կենտրոնին:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրային պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով:

Հանդիպմանը ներկա են գտնվել Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, Դեսինի փոխքաղաքապետ Դենիս Ջորկայեֆը, ինչպես նաև Դեսինի քաղաքային խորհրդի ազգությամբ հայ անդամները:

Դեսինի քաղաքապետը նախարարին ուղեկցել է քաղաքի Հայկական մշակույթի և հիշողության կենտրոն, ուր տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Լիոնի «Բուլուկյան» հիմնադրամ: Նախարարը շրջայց է կատարել հաստատության սրահներում և ծանոթացել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին:

Հրանուշ Հակոբյանն առաջարկել է Հայաստանում բացել «Բուլուկյան» հիմնադրամի մասնաճյուղ, ինչպես նաև քարոզչական աշխատանքներ իրականացնել, որպեսզի հայկական մշակութային կենտրոնները մասնակցեն հիմնադրամի կողմից կազմակերպվող մրցույթներին:

Նախարարի հրավերով Հիմնադրամի պատասխանատուները 2018 թվականի մայիսին կայցելեն Հայաստան՝ քննարկելու հետագա գործակցության հնարավորությունները:

Scroll Up