Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթի Հայաստանի մասնակից Միշային

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամեն տարի հանդիպում է Եվրատեսիլ երգի մրցույթի Հայաստանի մասնակիցներին: Նախարարն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ընդունեց «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշային (Միքայել Գրիգորյան):

«Մեզ համար պատիվ էոր Միշան մեկնելու է Եվրատեսիլ և ներկայացնելու է իր հայրենիքըՓառքուպատիվ նրա ծնողներինոր նման տաղանդավոր փոքրիկ են լույս աշխարհ բերելԵս առիթ եմ ունեցել լսել նրա կատարումները, երբ նա դեռ չորս տարեկան էրՆա իր էությամբ էներգիա է ու սեր և ունի արվեստը հասկանալու կարողություն»,-նշեց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը Միշային մաղթեց հաղթանակ,  նաև հայտնեց, որ ողջ հայությունը աջակցում է նրան ու սպասում հաղթանակի:

Այն հարցին, թե ինչ է մաղթում Միշան աշխարհին՝ փոքրիկ երգիչը պատասխանեց, որ իր համար ամենակարևորը աշխարհի խաղաղությունն է, որ ոչ մի երկրում պատերազմ չլինի:

Մեկ անգամ ևս հաջողություն մաղթելով «Մանկական եվրատեսիլ 2017»-ի մասնակցին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նրան նվիրեց ջութակ և «Աշխարհի հայ երաժիշտները» գիրքը:

Հանդիպման ավարտին Միշան կատարեց «Ղարաբաղի հորովել» և «Բումերանգ» երգերը:

Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից կմասնակցեն ևս 15 երկրների ներկայացուցիչներ՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան: 

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից: 2010 թվականին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում:

Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Թբիլիսի նոյեմբերի 19-ին: Միշան կկատարի «Բումերանգ» երգը, որի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են՝ Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը: 

Scroll Up