Ամերիկահայ ատամնաբույժ Վահիկ Մեսրխանին Սփյուռքի նախարարությունում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/10/atamnabuyj.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ ատամնաբույժ Վահիկ Մեսրխանիին: Հանդիպմանը մասնակցում էր նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը:
Քննարկվեցին ատամնաբույժների համահայկական ընկերակցության ստեղծման, ինչպես նաև «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժմանը հայ բժիշկների, մասնավորապես ատամնաբույժների մասնակցության հետ կապված հարցեր:
Վահիկ Մեսրխանին ներկայացրեց Գլենդելի հայ ատամնաբույժների ընկերակցության գործունեությունը, Հայաստանի ատամնաբույժների հետ կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքները: