ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ պարֆյումեր, գործարար Ֆրենսիս Կուրկջյանին

Դեկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ պարֆյումեր, գործարար Ֆրենսիս Կուրկջյանին:
Ֆրենսիս Կուրկջյանը ֆրանսիական օծանելիքի միության ընկերակցության անդամ է և Ֆրանսիայի օծանելիքի լավագույն տարատեսակների ստեղծողներից մեկը, ով Հայաստանում հիմնել է HERMITAGE խանութ-սրահների ցանցը, որտեղ վաճառվում են հանրաճանաչ օծանելիքներ և այլ պարֆյումերային ապրանքներ:
Հանդիպման ընթացքում նախարարը հյուրի հետ քննարկեց Հայաստանում նոր ապրանքանիշի ընդլայնման և զարգացմանն առնչվող հարցեր: Նախարարը հույս հայտնեց, որ հայտնի պարֆյումերը կմասնակցի Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող համահայկական ծրագրերին ու միջոցառումներին:
Ֆրենսիս Կուրկջյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին մաղթանքների և ջերմ ընդունելության համար: