Արգենտինայի Սալտա քաղաքում տեղի կունենա «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը նվիրված համերգ

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»–ը, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի նախաձեռնությամբ ՀՀ սփյուռքի նախարարության  «Դու ի՞նչես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում օգոստոսի 10-ին արգենտինական Սալտա քաղաքի Պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ խաղաղության կոչով կայանալու: Համերգին բացառապես օտարազգի հանդիսատես է ներկա լինելու, քանի որ Սալտայում հայեր չեն բնակվում:

 Պետական սիմֆոնիկ նվագախմբի  հետ դուդուկի և հոբոյի կատարումներով հանդես է գալու նվագախմբի հոբոյահար Սարո Դանիելյանը, ով մեծ ներդրում է ունեցել բարեգործական համերգը կազմակերպելու գործում:

Գոյացած ողջ հասույթն ուղղվելու է Արցախի երաժշտական դպրոցների համար երաժշտական գործիքներ գնելուն:

Համերգները, որոնց նպատակը նաև Արցախը օտարազգիների մոտ ճանաչելի դարձնելն է, արդեն կայացել են Արգենտինայի մի շարք քաղաքներում: Համերգների գեղարվեստական ղեկավար է նշանակվել արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, իսկ ընդհանուր պատասխանատու՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի փոխատենապետ Անտոնիո Սարաֆյանը:

Հավելենք, որ Հարավային Ամերիկայում իրականացվող միջոցառումներն  ամփոփվելու են Հայաստանում ՝ սեպտեմբեր ամսին:

Scroll Up