«Վալանսի Երաժշտության և պարի ակադեմիան» տոնում է 5-րդ տարեդարձը

Այս տարի «Վալանսի Երաժշտության և պարի ակադեմիան» տոնում է  հիմնադրման 5 ամյակը՝ տարեդարձը մեկտեղելով Հայաստանի ու Արցախի անկախության 25-րդ հոբելյաններին նվիրված ձեռնարկների անցկացմամբ:

Վալանս, Լիոն և Գրենոբլ քաղաքներում կազմակերպվող այս գեղեցիկ միջոցառումները հայ դարավոր մշակույթի ու ավանդույթների ներկայացմամբ նոր ոգևորություն են հաղորդում համայնքներին, հետաքրքրություն առաջացնում հայության և Հայաստանի նկատմամաբ, հայտնում է «Հայերն այսօրը»:

Տարեդարձի առիթով ակադեմիայի ղեկավարներին ու սաներին իր շնորհավորական խոսքն է հղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով.

«Հարգելի՛ պարոն Չատիկյան, բարձր ենք գնահատում Ձեր ներդումն ու մասնակցությունը ֆրանսահայ համայնքի մշակութային կյանքի ակտիվացման, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման գործում: Ձեր կողմից ստեղծված «Երաժշտության և պարի ակադեմիան» իր անցած 5 տարիների ընթացքում կարևոր ներդրումն է բերել հայապահպանությանը և համոզված եմ, որ, Հայրենիքից հեռու ապրելով, հայրենասիրաբար պայքարում եք նաև հայի պատիվն օտար ափերում բարձր պահելու համար: Ողջունում ենք նաև Արցախի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի հետ Ձեր սերտ համագործակցությունը: Ուրախ կլինենք ամեն տարի պարի ակադեմիայի սաներին ու աշխատակիցներին տեսնելու Սփյուռքի նախարարության և այլ կառույցների կողմից Արցախում և Հայաստանում անցկացվող միջոցառումներին»:

Ի դեպ, վերջին համերգից հետո ակադեմիայի սաները կոչ-պաստառներով միացել են ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար» շարժմանը:

12 34 5 6

Scroll Up