«Արի տուն» ծրագրում հայերեն գրել և կարդալ սովորեցի. Էմիլյա Միքայելյան
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող Էմիլյա Միքայելյանը, ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2017» ծրագրի շրջանակներում մասնակցելով հայոց լեզվի արագացված դասընթացներին, հայերեն գրել և կարդալ է սովորել, ինչի համար անչափ ուրախ է:
Հայերենի իմացությանը նպաստել է նաև հայկական հեռոստաալիքներ դիտելն ու հայկական երգեր լսելը:
Կարծում է՝ «Արի տուն»-ը Սփյուռքի երիտասարդներին Հայաստանի շուրջ համախմբելու, նրանց հայկական ավանդույթներին ու մշակույթին ծանոթացնելու հիանալի ծրագիր է: Այցելած վայրերից շատ է հավանել հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որտեղ մոմ է վառել Հայաստանի խաղաղության համար, իսկ Ծիծեռնակաբերդում գտնվելիս՝ շատ է հուզվել՝ հիշելով, թե հայերը գաղթի ճանապարհին ինչպիսի տանջանքների են ենթարկվել: Ամենից շատ տպավորվել է զորամասում անցկացրած ժամանակից, որտեղ ծանոթացել է զինվորների առօրյային և նրանց ճաշացանկից օգտվել:
Հավելենք, որ Էմիլյան ծնվել է Աշտարակ քաղաքում, մեկ ամսական է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա: Այս տարի ընդունվել է համալսարան, ապագա հաշվապահ է:
Գևորգ Չիչյան