«Հորդանանի Ազգային մարզական միության» ատենապետ Հակոբ Սերպեկյանն այցելեց Սփյուռքի նախարարություն
Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Հորդանանի Ազգային մարզական միության» ատենապետ Հակոբ Սերպեկյանին, միության անդամներ Հակոբ Հակոբյանին, Սարգիս Սանջյանին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց կազմակերպությանհայապահպան գործունեությունը: Նա ներկայացրեց առաջիկա ծրագրերը և սփյուռքահայ գործչինհրավիրեց մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Հայաստան-Սփյուռք»համահայկական 6-րդ համաժողովին:
Հակոբ Սերպեկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար, ներկայացրեց համայնքի նորությունները, հավելեց, որմիացել են «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը և դրամ են հավաքել արցախյան պատերազմի հերոսների ընտանիքներին օգնելու համար: