Հայոց լեզվի վաստակաշատ ուսուցիչների, լիբանանահայ գործիչների պարգևատրում 

Լիբանանում ՀՀ դեսպանատան կազմակերպությամբ և աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ, հուլիսի 14-ին, Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի ներկայությամբ, դեսպանատան մեջ տեղի ունեցավ հայոց լեզվի լիբանանահայ վաստակաշատ ուսուցիչներին նվիրված երախտագիտության ձեռնարկ:

Բացման խոսքում Հրանուշ Հակոբյանը, գնահատելով ուսուցիչների նվիրական աշխատանքը, կարևորեց նրանց ունեցած անփոխարինելի դերը Սփյուռքում Մայրենիի պահպանման և հայ սերնդի դաստիարակության գործում:

Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում շեշտեց, որ  հայ ուսուցիչն ամրակուռ մի կամուրջ է, որի միջոցով հայ նոր սերունդը կապվում է Հայաստանին և կառչած մնում իր արմատներին:

Ձեռնարկի ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որի ընթացքում հայոց լեզվի վաստակաշատ և թոշակառու ուսուցիչները արժանացան Սփյուռքի նախարարության գնահատագրին և «Երախտագիտության», «Մայրենիի դեսպան» մեդալներին:

ՀՀ սփյուռքի նախարարության  կողմից պարգևատրվել են հետևյալ ուսուցիչները.

Մաքրուհի Խաչատուրյան (Ազգային Ռուբինյան վարժարան), Զապել Բոյաջյան (Ազգային Ռուբինյան Ս. Մ. վարժարան), Ազնիվ Ալթունյան (Ազգային Ռուբինյան Ս. Մ. վարժարան), Սիրարփի Քետերյան (Ազգային Ռուբինյան Ս. Մ. վրժ.), Մաքրուհի Երկանյան (Սահակյան-Լ. Մկրտիչյան քոլեջ), Դոկտ. Մարի Բեքարյան (Սահակյան-Լ. Մկրտիչյան քոլեջ), Ավետիս Դիբան (Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան), Ռիտա Թամուկյան (Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան), Շաքե Դոմբուրյան (Վահան Թեքեյան միջնակարգ վարժարան), Լորիս Թուղլաջյան (Վահան Թեքեյան միջնակարգ վրժ.), Վերժին Սաաթջյան (Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագոյն վարժարան), Անի Դագեսյան (Հայ Ավետարանական կենտրոնական բարձրագույն վարժարան), Լենա Սահակեյան-Ջորջյան (Հայ Ավետարանական Փ. և Է. Թորոսյան միջնակարգ վարժարան):

Հավելենք նաև, որ ձեռնարկի ընթացքում պարգևատրվեցին նաև լիբանանահայ գործիչներ՝ Հրայր Տանձիկյանը, Արթուր Գոնդակչյանը, Էդգար Դավիթյանը, Գրիգոր Նազարյանը և հոգևոր, ազգային երգերի կատարող Անաիս Գուդեկյանը:

Scroll Up