Հրանուշ Հակոբյան. «Արցախը մեր գոյության դարպասն է»
Հայաստանը, հայիրականությունը՝ իր քաղաքական, սոցիալական, մշակութային չափումներով բազմակողմ ներկայացնելու մեր առաքելությունը կիսատ կլիներ, եթե չփորձեինք այդ ամենը ներկայացնել նաև պաշտոնական անձանց տեսանկյունից։
Մենք սկսում ենք նոր խորագիր, որտեղ պաշտոնատար անձանց հետ մեր զրույցները լինելու են որքան պաշտոնական, նույնքան էլ՝ ոչ պաշտոնական։ «Ժամ»-ին բնորոշ անկաշկանդ ու անմիջական ոճով փորձելու ենք խոսել ոչ միայն իրենց ոլորտի խնդիրների, Հայաստանի հեռանկարների, այլ նաև անձնականի մասին։
Խորագրի առաջին հյուրը ՀՀսփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է։
Զրուցեց Աննա Գիվարգիզյանը:
— Խորհրդային Միության տարիներին դպրոցում պարտադիր շարադրություն էինգրում «Ի՞նչ եմ երազում դառնալ» թեմայով, հետաքրքիր է, ի՞նչ եք գրել այդ շարադրության մեջ։
— Վեցերորդ դասարանում էի, երբ հայրս ասաց. «Աղջիկս մաթեմատիկոս պիտի դառնա»։ Դա կարծես կյանքի ծրագիր դարձավ. նման թեմայով բոլոր շարադրություններում գրում էի՝ մաթեմատիկոս եմ դառնալու։ Մայրս երազում էր, որ բժշկուհի դառնամ, բայց ես արյունից վախենում եմ, մարդկային ցավերն ինձ ցավ են պատճառում։ Ես միայն արտաքուստ եմ շատ խիստ, իրականում հոգով նրբազգաց եմ։ Իսկ մարդկային, ընկերական հարաբերություններում փոքր երեխայի եմ նման. մի տեսակ անպաշտպան եմ դառնում, ուզում եմ, որ ուրիշներն ինձ ղեկավարեն։ Այդպես էլ բժշկությունը չընտրեցի։
— Ձեր մոր երազանքը, կարծեմ, Ձեր քույրը կատարեց։
— Այո՛, քույրս բժշկական հաստատություն է ղեկավարում։ Նա մենեջեր է և փայլուն է կատարում իր գործը։ Իմ առաջին մասնագիտությունը կիրառական մաթեմատիկան է (այն մեր երկրում նոր գիտություն էր 70-ականների սկզբին): Ի դեպ, Խորհրդային Միությունում կիբեռնետիկան համարվում էր «կեղծ գիտություն» և մերժվում էր, և միայն անցյալ դարի 60-ականներին այն վերջնականապես ընդունվեց։ Իսկ 70-ականների սկզբին Հայաստանում Սերգեյ Մերգելյանի գլխավորությամբ հիմնված գիտահետազոտական ինստիտուտում ստեղծվեցին առաջին հաշվիչ մեքենաները` Նաիրի, Հրազդան, Արաքս… Այս ամենն անչափ հետաքրքիր էր մաթեմատիկայով հետաքրքրվող ինձ նման երիտասարդի համար, ուստի ես ընտրեցի ոչ թե դասական մաթեմատիկան, այլ կիրառականը:
— Երբևէ չե՞ք փոշմանել:
— Երբե՛ք: Ես շատ ուրախ եմ, որ մաթեմատիկան ընտրեցի, մաթեմատիկական մտածողությունն ինձ շատ է օգնում։ Մի դեպք պատմեմ։ Երբ ընդունվեցի համալսարան, մի օր մայրիկիս հետ փողոցում դպրոցիս տնօրենին հանդիպեցինք, որը նաև իմ մաթեմատիկայի ուսուցիչն էր եղել: Երբ նա իմացավ, որ ընդունվել եմ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, հակառակ ակնկալիքիս, թե կուրախանա, ասաց. «Մի՞թե կարելի էր այս երեխային մաթեմատիկայի ֆակուլտետ տանել»: Ես վիրավորվեցի, որ ուսուցիչս դեմ էր իմ ընտրությանը: Անցան տարիներ: Տնօրեն-ուսուցչիս հանդեպ հարգանքի հետ նաև ցավը պահեցի սրտումս։ Երբ արդեն Հայաստանի կոմերիտմիության Կենտկոմի առաջին քարտուղարն էի, նա մի օր եկավ ինձ մոտ։ Երբ նստեցինք դեմ-դիմաց, ասաց. «Աղջի՛կս, եկել եմ, որ ասեմ՝ վերջապես գտար քո տեղը… Մաթեմատիկան քեզ համար «նեղ» էր… դու պետք է հասարակական դեմք դառնայիր»: Ես ապշեցի. մարդը չէր մոռացել մեր հանդիպումը, երևի հասկացել էր, որ հոգիս խոցվել է: Հուզվել էի շատ, նաև հասկացա, թե ինչ է նշանակում լինել իսկական մանկավարժ՝ հետևողական սեփական սկզբունքներում և կանխատեսումներում: Ահա այսպես, մաթեմատիկայից անցում կատարեցի քաղաքական ոլորտ: Հասարակական-քաղաքական գործունեությունը ինձ հեռացրեց մաթեմատիկայի դասախոսի իմ սիրած աշխատանքից։
– Ասացիք, որ մաթեմատիկան Ձեր առաջին մասնագիտությունն է, իսկ մյուսնե՞րը։
– Կոմերիտմիության կենտկոմումաշխատած տարիներին սովորել եմՄոսկվայի հասարակական գիտություններիակադեմիայում (1986–1989թթ.)։ ԽորհրդայինՄիությունում քաղաքական բարձր պաշտոնզբաղեցնողը պետք է անպայման նաևքաղաքական կրթություն ստանար։
Հայաստանի անկախացումից հետո,լինելով Պառլամենտի ամենաերիտասարդանդամներից մեկը, ակտիվորեն ներգրավվեցիօրենսդրական աշխատանքների կատարմանմեջ։ Չնայած Խորհրդային տարիներին էլպատգամավոր եմ եղել, սակայն այն ժամանակօրենք ընդունելիս ավելի շատ «թարգմանիչ»էինք, քան օրենսդիր։ Օրենքները թարգմանվումէին ռուսերենից, կրճատվում էր այն ամենը,ինչը բնորոշ չէր Հայաստանին, և մենք առանցքննարկելու քվեարկում էինք: Բոլոր օրենքներնընդունվում էին միաձայն։ Նոր պայմաններումպետք էր պետության օրենսդրական հիմքերըստեղծել, պետք էր պետական ինստիտուտներիկայացման իրավական օրենքներ ընդունել։Իսկ դրա համար նաև իրավական գիտելիքէր անհրաժեշտ։ Եվ ես, առանց երկմտելու,ընդունվեցի և 1994 թ. ավարտեցի ԵՊՀիրավագիտության ֆակուլտետը։ Այնուհետևպաշտպանեցի թեկնածուական, իսկ 2006-ին՝ նաև դոկտորական թեզ՝ նվիրված ՀՀպառլամենտին և պառլամենտարիզմին: Սերըկրթության և գիտության նկատմամբ մեր մեջներարկել են ծնողներս մանուկ հասակում։Ուրախ եմ, որ նման կրթություն եմ ստացել։
Պետական կառավարման մեջաշխատելու համար իրավաբանականգիտելիքներ են պետք, իսկ արդյունավետկառավարելու համար՝ ֆորմալ մտածողություն:Տարիների ընթացքում նաև աշխատանքի մեջ եմսովորում։ Մարդ պետք է ամեն օր սովորի: Սա էիմ քաղաքական և կրթական կրեդոն:
— Եթե չեմ սխալվում, պետական աշխատանքին զուգահեռ, նաև դասավանդում եք։
— Այո՛, դասավանդում եմ Երևանիկառավարման ակադեմիայում, իսկ շաբաթև կիրակի օրերին՝ Գավառի պետականհամալսարանում, որը, ինչպես ընդունվածէ ասել, «ցուրտ ու մութ տարիներին»՝1993 թ., հայրս է հիմնադրել: Պառամենտի ևպառլամենտարիզմի մասին իմ մենագրությունընաև ուսումնական ձեռնարկ է դարձելուսանողների համար:
— Չե՞ք հոգնում։
— Ես հանգստանում եմ ուսանողներիհետ: Լսարանն իմ ամենասիրած վայրնէ։ «Անբավարար» երբեք չեմ նշանակում,դա հորիցս եմ սովորել… բայց ի պատիվուսանողներիս՝ պետք է ասեմ, որ միշտ«գերազանց» կամ «լավ» են ստանում։
— Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատությանը: Մամուլում այսօր հաճախ ենք հանդիպում հոդվածների, որտեղ քննադատում են նախարարության աշխատանքը:
— Նայած ինչ քննադատություն:Գործնական, կառուցողական քննադատությունն օգնում է։ Բայց պետք է նաև գնահատելարվածը։ Երբեմն ասում են՝ նախարարությունը«մուրացկանություն» է անում։ Ի՞նչ վատբան կա նրանում, երբ ասում եմ՝ ո՞ւր ենմանթաշովներն ու լազարևները, դրսումապրող և աշխատող հայ մեծահարուստները,թող գան, ներդրում կատարեն և աշխատենհայրենիքում: Վա՞տ բան եմ ասում… Կամառաջարկում ենք՝ «2–3 տարին մեկ ձերհանգիստն անցկացրեք Հայաստանում»: Եթեհայ ես ու ընդամենն այստեղ հանգստանալովկարող ես օգտակար լինել հայրենիքին,ինչո՞ւ չանել: Որոշ լրագրողներ այս անչափկարևոր հարցադրումները գլխիվայր շուռ ենտալիս և աղմուկ բարձրացնում։ Դրանք ինձընդհանրապես չեն մտահոգում, քանի որգիտեմ՝ դրանց հետևում չարամիտ մարդիկ ենկանգնած, և հիմնականում մտացածին են։
— Այնպիսի տպավորություն է այս օրերին, որ ամեն բան աշխատում եք ինքներդ անել, նույնիսկ մի շարք հանդիպումների, որ կարող էիք ներկա չգտնվել, անպայման մասնակցում եք: Չե՞ք վստահում Ձեր ենթականերին:
— Վստահության հարցը չէ, ես ինձպատասխանատու եմ զգում ամեն բանիհամար: Աստված մի արասցե՝ ինչ-որ բանայնպես չլինի։ Ես հետո երկար աշխատում եմշտկել սխալը, հասկանալ պատճառը, որպեսզիայն նորից չկրկնվի։ Իմ գործընկերներն էլ ինձհետ աշխատում են։ Սիրում եմ որակյալ գործը:
— Որո՞նք էին Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի արդյունքները:
— Նախ ուրախությամբ պետքէ արձանագրել, որ այս հարթակը, որնամենաըմբոստ, ամենազոր, ամենասուրմարդկանցից է բաղկացած, կայացել է։Ութերորդ անգամ հավաքվել և այսքանխանդավառությամբ քննարկել ոլորտինվերաբերող հարցեր, արդեն արդյունք է։
Երկրորդ՝ լրագրողները հաստատումեն մնայուն կապեր, ինչի արդյունքումտեղեկատվությանփոխանակման հայկականհսկայածավալ ցանց է առաջացել։
Էական եմ համարում, որ այսհամաժողովի ընթացքում ճշտվել են այնառաջնահերթ թեմաները, որոնց առաջիկայումպետք է անդրադարձ կատարեն հայկականբոլոր ԶԼՄ-ը։ Համաժողովին առանձնակի շուքհաղորդեց Արցախ այցելությունը, լրագրողներիհանդիպումը սահմանին կանգնած մեր քաջզինվորների հետ։
Կարևոր ձեռքբերում էր միասնաբար«Դու ի՛նչ ես անում Արցախի համար»շարժում սկսելը, որը մեծ թափ է ստացելսփյուռքյան համայնքներում։ Պատահականչէ, որ, այդ շարժումից ոգևորված, մենք 2017-ըհայտարարեցինք Արցախի տարի։ Ակնկալումենք յուրաքանչյուր հայից անմիջական ներդրումունենալ Արցախի զարգացման և առաջընթացիգործում։
— Ո՞ր երկրում է առաջինը ստեղծվել սփյուռքի նախարարություն:
— Իհարկե՝ Իսրայելում: Նրանքսփյուռքի հարցերով զբաղվող երկունախարարություն և մեկ գործակալությունունեն: Մեր և հրեական սփյուռքը իրարիցտարբերվում են նրանով, որ մեր սփյուռքն ումեր երկիրը գրեթե միաժամանակ, զուգահեռեն ձևավորվել, իսկ հրեական սփյուռքն ինքնէ ծնել իր պետությունը: Չմոռանանք, իհարկե,որ Իրանում, Եվրոպայում հայկական սփյուռքըդարեր առաջ է ստեղծվել: Օրինակ, 1604թվականին Շահ Աբասը 300 հազար հայիդաժանաբար տեղահան արեց ու տարավՆոր Ջուղա: Սպահանում այսօր գործում էմեր ամենակազմակերպված համայնքներիցմեկը, իսկ մեր Ամենափրկիչ եկեղեցին,որը 350 տարեկան է, ես կդասեի աշխարհիհրաշալիքների շարքին:
— Աշխարհում շա՞տ կան պետություններ, որ ունեն Սփյուռքի նախարարություն:
— 26 տարբեր երկրներում գործումեն Սփյուռքի նախարարություններ, 60-իցավելիում՝ գերատեսչություններ, որոնքզբաղվում են սփյուռքի հարցերով: Ընդունվածէ ասել, որ այսօր աշխարհը «սփյուռքանում» է,նույնիսկ սկսել են խոսել ոչ թե պետությունների,այլ սփյուռքների մասին:
Սփյուռքի նախարարություն կաԽորվաթիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում…Երբ մեր նախարարությունն արդենվերջնականապես ձևավորվել էր, ես իմգործընկերներին հրավիրեցի Հայաստան:«Սփյուռքի հեռանկարները գլոբալացվողաշխարհում» խորագրով մերկազմակերպածմիջազգային համաժողովին մասնակցեցին18 երկրի ներկայացուցիչներ: Արդյունքումընդունվեց երևանյան հայտարարությունը,որտեղ առաջարկվում էր ՄԱԿ-ին կից ստեղծելաշխատանքային խումբ՝ սփյուռքի խնդիրներինիրավական հիմնավորումներ տալու և սփյուռքիմասին համատեղ հռչակագիր կամ կոնվենցիաընդունելու համար:
– Որպես Սփյուռքի նախարար՝ այս բոլոր տարիների Ձեր ձեռքբերումների և բացթողումների մասին խոսենք: Ինչո՞վ եք հպարտանում և ինչի՞ համար եք ափսոսում:
— Հայաստանում գործող բոլորնախարարությունները գրեթե 100 տարեկանեն, իսկ մենք ընդամենը ութ տարի է, որգործում ենք: Կրթության նախարարը փոխվումէ, փոխվում է մոտեցումը, բայց դպրոցներնու համալսարանները մնում են: Մշակույթինախարարը փոխվում է, բայց թատրոնները,կինոթատրոնները, գրադարանները մնումեն: Մոտեցումներն են փոխվում: Իսկ այսնախարարությունը մենք զրոյից ստեղծեցինք:Կառույց ստեղծելու համար երեք հիմնականբաղադրիչ է պետք` ֆինանսներ, կադրեր ևվստահություն: Սկսվել էրհամաշխարհայինֆինանսատնտեսական ճգնաժամը, ևֆինանսները շատ քիչ էին, սփյուռքը իմացող,սփյուռքի հիմնախնդիրները հասկացողպատրաստված կադրեր նույնպես չկային։
Բացակայում էր Հայաստանի նկատմամբՍփյուռքի վստահությունը, քանի որ հրապարակիվրա էր հայ-թուրքական արձանագրություններիհարցը, որի պատճառով աշխարհասփյուռհայությունն ըմբոստացել էր: Այս երեք «ոչ»-երի պայմաններում, այնուամենայնիվ,ստեղծվեց մեր նախարարությունը: Հպարտեմ, որ մեր թիմով կարողացանք այնպեսաշխատել, որ նախարարության նկատմամբվստահությունն ավելացավ: Այսօր արդեն 6համահայկական կազմակերպությունների հետհամատեղ ծրագրեր իրականացնելու համարհամաձայնագրեր, հուշագրեր ենք ստորագրել,91 մասնագիտական համաժողովներ ենքկազմակերպել, որոնց մասնակցելու համար120 հազարից ավելի մարդ է եկել Հայաստան։Մեր հայրենակիցները ծանոթացել են տեղիմասնագետների հետ, իրենց գիտելիքները, փորձըի շահ Հայաստանին օգտագործելու ծրագրերառաջարկել: Մեր նպատակը Հայաստանգումարներ բերելը չէ, դա «Հայաստան»համահայկական հիմնադրամն է անում, մենքգիտելիքներ, կապեր, հնարավորություններ ենք«բերում», որոնք կարող են նպաստել Հայաստանիհզորացմանն ու զարգացմանը:
Երբեմն, գործին լիարժեք տեղյակչլինելով, մեզ անհիմն քննադատում ենսիրիահայերի հետ տարվող աշխատանքներիհարցում: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայումՀայաստանի կառավարության աշխատանքնայս ուղղությամբ բերվեց որպես լավագույնօրինակ։ Դա նաև մեր նախարարությանձեռքբերումն է, քանի որ սիրիահայերիհարցերը ՀՀ Նախագահի հանձնարարությամբՀայաստանում համակարգում է մերնախարարությունը։
Մենք աշխատում ենք ոչ մի գործ կիսատչթողնել, մարդկանց տված խոստումներնանպայման կատարել, այլապես Սփյուռքը մեզչի վստահի:
— Դժվա՞ր է աշխատել սփյուռքահայերի հետ:
— Մեր ամենամեծ դժվարությունը, իտարբերություն մյուս նախարարությունների,այն է, որ կառույցները, ում հետ աշխատում ենք,անկախ են և տարբեր երկրներում են գործում։Ես ո՛չ հրամայել կարող եմ, ո՛չ հանձնարարել,ո՛չ պահանջել, ո՛չ էլ վերահսկել: Միակտարբերակն է՝ բանակցել, երկխոսությունվարել, բացատրել, համոզել, խնդրել, սպասել,նամակ գրել… Կպատասխանեք` լավ, չե՞քպատասխանի, ոչինչ չեմ կարող անել: Լինումէ՝ ամիսներով սպասում ենք X կամ Y կառույցիղեկավարի պատասխանին, որը հետոասում է` գիտե՞ք, Մայամիում էի, չհասցրեցիպատասխանել, կամ՝ չբացեցի համակարգիչս,կամ՝ չտեսա։ Ի՞նչ կարող ենք անել: Ես միայնմեր աշխատակազմին կարող եմ հանձնարարել,պահանջել: Մյուս նախարարները հրամանեն ստորագրում, որը պետք է կատարիողջ համակարգը, և հետո ստուգում: Մերկառույցում այդպես հնարավոր չէ:-
– Եվ կառույցները, ում հետ աշխատում եք, սփռված են աշխարհով մեկ։
— Այո՛, 118 երկրում։ Մենք նաևմասնագետների խնդիր ունենք: Մեր առաջարկովԵրևանի պետական համալսարանումստեղծվել է Սփյուռքագիտության ամբիոն,որը մասնագետներ է պատրաստում։Մասնագետների գործիմացությունը շատկարևոր է: Սփյուռքից էլ մարդիկ հրավիրեցինք,որ օգնեն, բայց այստեղ էլ այլ խնդիրներ ի հայտեկան: Շատ կարևոր է մարդկանց և կառույցներիհետ հարաբերություններ կառուցելը, ճիշտկարգախոս գտնելը, որը մարդու սրտին մոտլինի ու ոգևորի: Օրինակ՝ «Դու ի՞նչ ես անումԱրցախի համար» կարգախոսով նոր շարժումըբոլորի համար սրտամոտ է: Կարծում ենք, որամեն հայ պետք է մտածի Արցախի մասինև հարց տա ինքն իրեն, թե ինչ է արել նրահամար: Արցախը մեր գոյության և լինելիությանդարպասն է: Արցախը մեր խիղճն է, ոգին ևհպարտությունը, մենք պետք է ամեն ինչ անենքԱրցախի միջազգային ճանաչման հարցնառաջ տանելու և, իհարկե, տնտեսական,պաշտպանական և մշակութային առումովառավել հզորացնելու համար: Տեսե՛ք, թե այդհողն ի՜նչ հզոր մշակութային դեմքեր է ծնում:Եվ ինչպե՞ս կարելի է հայրենիքի այդ կտորինչսիրահարվել, ազգովի չսիրել ու չպաշտպանել:
Այդ առումով շատ անելիքներ ունեն նաևլրագրողները: Դուք պետք է ամեն երիտասարդիներշնչեք Հայաստանով ապրելու գաղափարը:Այո՛, Հայաստանում կան անօրինություններ,սխալներ և անարդարություններ, բայցո՞ր երկրում դրանք չկան: Դա ոչ թե մատիփաթաթան է պետք դարձնել, այլ մերառաջընթացով, մեր լավով հպարտանալու զորավիգ լինել բարեփոխումներին,միասնաբար պայքարել սխալները վերացնելուհամար: Եթե դրսում ապրող հայը հպարտչլինի իր հայ լինելով, ինչպե՞ս պետք էպատասխանատվություն զգա Հայաստանիառջև: Ի վերջո, Հայաստանն է հային օտարափերում հայ պահող հիմնական ամրոցը ևհայի գոյության թթվածինը:
— Հիմա կտրուկ շրջադարձ կատարենք: Մանկության Ձեր ամենավառ հիշողությունը:
— «Մանկությունը հիշելիս սիրտսդառնում է գինով…»,— կասեր բանաստեղծը:Ես Սարուխան գյուղից եմ: Գյուղերում ամռանամիսներին անասուններին տանում էին սար:Տատս էլ էր գնում: Լուր եկավ, որ տատիկնարդեն վերադառնում է: Ես ու մեծ եղբայրս (ես5 տարեկան էի, նա՝ 6,5) դուրս եկանք՝ տատիկին«դիմավորելու»։ Գնում էինք՝ հույս փայփայելով,թե ուր որ է կտեսնենք նրան: Գնացինք-գնացինք,մութն ընկավ, բարձրացել-հասել էինք սարերը…Հետո հիշում եմ միայն, որ քնաթաթախ աչքերսհորս գրկում բացեցի… Պարզվեց, որ տատսայլ ճանապարհով (սայլով) է գյուղ եկել, իսկմենք՝ երեխաներս, մեկ այլ ճանապարհովէինք գնացել: Տանը մեծ աղմուկ է սկսվում, որերեխաները չկան: Ամբողջ գյուղը ոտքի է ելնումու մեզ փնտրում: Մայրս մի խմբի հետ է մեզփնտրում, և դաշտերում հանդիպում են գայլերիոհմակի ու սարսափում այն մտքից, թե գուցե…Հայրս հարցուփորձով, մեր հետքերով գալիս-հասնում է այն սարը, որտեղ տատս էր մնացել,ու գտնում է մեզ: Էսպես դարձանք գյուղի՝ «գայլիերախից փրկված» հերոսները:
Մյուս դեպքը, որ հիշում եմ. եսհինգերորդ դասարանում էի, իսկ փոքր քույրս՝երկուսուկես տարեկան։ Նա կոնֆետ ուզեց,ձեռքը բռնեցի, գնացինք խանութ։ Ճանապարհինմի հսկա շուն հարձակվեց մեզ վրա, և եսիսկույն քրոջս գցեցի գետնին ու պառկեցի վրան:Շունն ինձ կծեց, վերարկուս էլ պատռեց, բայցքրոջս փրկեցի…
— Շա՞տ եք կարդում, ժամանակ լինո՞ւմ է:
— Մանկուց սիրել եմ կարդալ: Հիշումեմ՝ ինչպես մայրս, որը դպրոցի տնօրենն էր,թեև հոգնած էր գալիս տուն, զբաղվում բոլորգործերով, դեռ ժամանակ էր գտնում և մեզհամար կարդում էր «Հովազաձորի գերիները»:Երկրորդ-երրորդ դասարանից Թումանյան էիկարդում, հետո Շիրազով տարվեցի, ապա`Սևակով: Ինքս էլ էի բանաստեղծություններգրում: Հետո զբաղվածությունս շատացավ,ստեղծագործելու ժամանակ չէր մնում:Հիշում եմ՝ երրորդ կուրսում ապրիլի 24-ինպաստառին գրեցինք՝ «Անե՛ծք» ու քայլեցինքդեպի Ծիծեռնակաբերդ: Միլիցիան վրա հասավ,մեզ քաշքշեցին, ձեռքներիցս պաստառըխլեցին ու պատռեցին: Վրդովված, հուզվածու վիրավորված եկա տուն ու գրեցի միբանաստեղծություն, որի վերջին տողերն էին.
Եվ թողե՛ք՝ գնանք, փարվենք կոթողին,
Որ հանգստանա մեր սիրտը էրված,
Եվ ի հիշատակ անմեղ զոհերի
Անմար կրակը թող միշտ հուրհրա…
— Ունե՞ք խորհրդանիշ, որըմիշտ Ձեզ հետ է:
— Ընտանիքիս անդամների նկարները ևՍևակի գիրքը, որը միշտ սեղանիս է:
— Ո՞վ է Ձեր ամենամոտ ընկերը:
— Փոքր քույրս: Երեք քույր ենք,ունենք մի հրաշալի եղբայր, ընդհանրապեսընտանիքի անդամներով շատ մտերիմ ենք:Մայրս իմ ամենամեծ խորհրդատուն է: Ունեցելեմ փառահեղ հայր, որն իր ուսանողների,շրջապատի պաշտամունքի առարկան էր: Նամեծ, լուսավոր հետք է թողել… Դպրոցական,ուսանողական, աշխատանքային շատմտերիմներ և ընկերներ ունեմ, որոնց կարող էտարիներով չտեսնեմ, բայց երբ հանդիպում ենք,ասես երեկ ենք բաժանվել:
– Ձեր պատգամը դրսում ապրող հայ երիտասարդներին:
– Ցանկանում եմ, որ լավ և շատսովորեն, լինեն մրցունակ, միշտ ձգտենառաջինը լինել: Չմոռանան հայրենիքը՝պահպանելով նրա հետ կապը՝ թե՛գիտակցական, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր:
Գիտակցեն, որ հայոց լեզուն հայմնալու գլխավոր կռվանն է և հայ ինքնությանողնաշարը: Պետք է սովորել մի քանի օտարլեզու, սակայն մայրենին երբեք չանտեսել:Լեզուն ազգային մեծագույն արժեք է, որըպարտավոր ենք պահել, զարգացնել ևփոխանցել սերունդներին: