Տեղի կունենա Լեհաստանի հայ համայնքի 650 ամյակին նվիրված գիտաժողով

Հունիսի 9-ին՝ժամը 12.00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Լեհաստանի հայ համայնք. անցյալ և ներկա» խորագրով գիտաժողով (Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Զեկույցներով հանդես կգան գիտնականներ Մատենադարանից, ԳԱԱ Գրականության ինստիտուտից, Երևանի պետական համալսարանից և այլ գիտական կառույցներից: