Բոստոնի Սուրբ Ստեփանոս վարժարանի սաները հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում

Մայիսի 30-ին Բոստոնի Սուրբ Ստեփանոս վարժարանի սաների և ծնողների խումբն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն, հանդիպեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի, համահայկական ծրագրերի վարչության աշխատակիցների հետ:
Աշակերտների խումբն այս օրերին շրջագայել է Հայրենիքում, այցելել է Հայաստանի պատմամշակութային և տեսարժան վայրեր: Վարժարանի սաները Սփյուռքի նախարարություն են այցելել՝ ծանոթանալու նախարարության ծրագրերին, ինչպես նաև՝ իրենց զորակցությունը հայտնելու Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների ծնողներին, նրանց փոխանցելու վարժարանի սաների հանգանակած գումարները:
Սուրբ Ստեփանոս եկեղեցու կողմից 1984թ. հիմնված կրթօջախը երկլեզու դպրոց է, որն այսօր դարձել է հեղինակավոր կրթական հաստատություն: Դպրոց են հաճախում 3-ից 12 տարեկան 190 աշակերտ: