Տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Ապրիլի 5-ին, ժամը՝ 16:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ):
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ կներկայացվեն սիրիահայերի բուժօգնության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները և հետագա անելիքները, սիրիահայ գործարարների վերապատաստման և նրանց բիզնեսի կայացմանն ուղղված, ինչպես նաև՝ սիրիահայերին ցուցաբերած աջակցության, նրանց տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերը:
Կքննարկվեն սիրիահայերի հետ տարվող աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցեր: