Այվազովսկուն նվիրված միջոցառում Արտաշատի ավագ դպրոցում

ՀՀ սփյուռքի նախարարության Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում իրականացվող «Մեր մեծերը» ծրագրի մեկնարկը Արտաշատի ավագ դպրոցում տրվեց հայ անվանի ծովանկարիչ Հ. Այվազովսկուն նվիրված միջոցառմամբ, որը տեղի ունեցավ օրերս:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են դպրոցից, աշակերտները ներկայացրեցին անվանի ծովանկարչի կյանքը և գործունեությունը: Ուշագրավ էր «Հ. Այվազովսկու նկարները երեխաների աչքերով» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի VIII-XII դասարանների աշակերտները: Ներկայացված լավագույն աշխատանքների և ակտիվ մասնակցության համար աշակերտները պարգևատրվեցին պատվոգրերով: