Դաս-միջոցառում՝ նվիրված Տիգրան Չուխաջյանի ծննդյան 180-ամյակին
Մայիսի 11- ը Տիգրան Չուխաջյանի ծննդյան օրն է: Երևանի Մ. Գալշոյանի անվան հ. 148 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի Կ. Մովսիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում, XII դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր ուսանելի մի դաս` նվիրված հրաշալի կոմպոզիտորին, հայ երաժշտական թատրոնի հիմնադրին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է դպրոցի ուսուցչուհի Կ.Մովսիսյանը, աշակերտները պատմեցին Տ . Չուխաջյանի կյանքն ու ստեղծագործությունը` խորությամբ մեկնաբանելով նրա գլուխգործոցները, այնուհետև ունկնդրեցին հատվածներ օպերաներից և օպերետներից, հետաքրքրությամբ լուծեցին երաժշտական խաչբառեր:
Աշակերտները խնամքով պատրաստել էին և ներկայացրին թեմատիկ տեսանյութ, որը պատմում էր կոմպոզիտորի կյանքի և գործունեության մասին:
Դասի վերջում աշակերտները հնչեցրին «Զեյթունցիների քայլերգը», որով էլ ավարտվեց ճանաչողական ևս մեկ դաս: Այն ուսանելի էր և ամրապնդեց միջառարկայական կապը ուսումնական գործընթացում: