Կմեկնարկի «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը

Մարտի 17-ին, ժամը 11:00-ին, Իզմիրլյան Բժշկական Կենտրոնում տեղի կունենա «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի մեկնարկի արարողությունը և Համագործակցության հուշագրի ստորագրումը:

Ծրագրի նպատակն է անվճար բժշկական օգնություն տրամադրել 2012 թ-ից ի վեր սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում բնակություն հաստատած կարիքավոր սիրիահայերին:
Իզմիրլյան հիմնադրամը հանդես է գալիս որպես «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի նախաձեռնող և աջակից: Ծրագիրը համաֆինանսավորվում է Իզմիրլյան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Ծրագիրն իրականացնելու է Իզմիրյան բժշկական կենտրոնը՝ շահառուներին տրամադրելով հատուկ զեղչեր կենտրոնում գործող բոլոր բժշկական ծառայությունների համար:

Ծրագրի գործընկեր կառույցներն են՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամը Հայաստանում, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:

Համագործակցության հուշագիրը կստորագրեն Հայաստանում Իզմիրլյան հիմնադրամի տնօրեն՝ տկն. Լուսինե Գալաջյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն՝ Տեր. Մարկոս քահանա Մանգասարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար՝ պրն. Ֆիրդուս Զաքարյանը, Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն՝ Պրոֆ. Արմեն Չարչյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի (Հայաստան) Գլխավոր տնօրեն՝ պրն․ Վազգեն Յակուբյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ՝ Տկն. Լենա Հալաջյանը, «ՀԱԼԵՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ ՝ տկն. Անի Բալխյանը:

 

Scroll Up