Մայրենիի օրվա առթիվ այցելություն Մաշտոցի շիրիմին և Մատենադարան
Փետրվարի 21-ին Մայրենիի օրվա առթիվ, հայ մտավորականները, լեզվաբանները, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Օշական և ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին:
Եկեղեցուն կից դպրատանը կայացավ Մայրենիի օրվան նվիրված միջոցառում, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը ջերմորեն շնորհավորեց ներկաներին Մայրենիի տոնի առթիվ և հավելեց. «Ոզում եմ դիմել բոլոր ներկաներին, հատկապես երիտասարդներին, աշխարհասփյուռ հայությանը և խնդրել երկյուղածությամբ ու սրբությամբ վերաբերվել լեզվին, պահել, պահպանել, զարգացնել ու տարածել հայերենը»:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը:
Հայոց լեզվին նվիրված ասմունքով, երգով, պարային բեմականացումով հանդես եկան Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները:
Այնուհետ միջոցառման մասնակիցները այցելեցին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարան և ծաղիկներ դրեցին Մ. Մաշտոցի արձանի առջև: