«Վահե Կարապետյան» կենտրոնում ՀԲԸՄ-ն իրականացնում է սիրիահայերի աջակցության ևս մեկ ձեռնարկ
ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում, Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի գրասենյակը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն իրականացնում են սփյուռքահայ բարերարներ տեր և տիկին Քըրք և Արսինե Գազազյանների՝ ՀԲԸՄ Սիրիահայերի օգնության հիմնադրամին կատարած 25,000 ԱՄՆ դոլարի նվիրատվության բաշխումը:
Մարդասիրական օգնության ծրագրի համաձայն, սիրիահայ կարիքավոր 250 ընտանիքների նվիրատվության տեսքով տրամադրվում է ֆինանսական օգնություն՝ 100 ԱՄՆ դոլար գումարի չափով, որն առավելաբար կօգտագործվի ջեռուցման ծախսերի փոխհատուցման համար:
ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Յորդեկյանը նշեց, որ Բարեգործականը անցնող հինգ տարիներին Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայերի համար օգնության տարաբնույթ ծրագրեր է իրականացրել: Մի շաք ծրագրեր կառույցն իրականացրել է՝ համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ : Սիրիահայության աջակցության ծրագրերը շարունակվում են նաև այս տարի, որոնք հիմնականում ուղղված են նրանց կրթական, առողջապահական ու սոցիալական խնդիրների լուծմանը: